ԳլխավորԼուր

Ժամանակավորապես դադարեցվել է 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«9-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։ Այս միջոցառման վերաբերյալ որոշումը կկայացվի 3-5 օրվա ընթացքում, քանի որ բազաները մեծ են, համադրման կարիք կա։ Այն իրականացվում է դիմումների հիման վրա։ Պետք է մուտք գործել և գրանցվել ssa.am կայքում։ 9-րդ միջոցառման համակարգի աշխատանքն այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ դիմումների հոսքը բավականին մեծ էր։ Սա արվել է սխալներ թույլ չտալու համար, որպեսզի ավտոմատ կերպով դիմումները չմերժվեն, որոշ ժամանակ անց համակարգը կրկին կգործի»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Comment here