ԳլխավորԼուր

Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին

Երևանում պղծել են արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին՝ կոտրելով քթի հատվգածը, տեղեկանում ենք Արա Շահումյանի ֆեյսբուքյան էջից։

«Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք և տարբեր գործակալներ… Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։ Եթե իրավապահ մարմիններն ի վիճակի չեն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, քուչի տղերքի ինստիտուտը հարկավոր է վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»,–գրել է Շահումյանը։

Ազգալդյանի կիսանդրին տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Կիսանդրու քանդակագործը Տիգրան Արզումանյանն է։