ԳլխավորԼուր

Լիբանանը նոր վարչապետ ունի

Խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո Լիբանանի նախագահ Միշել Աունը վարչապետ է նշանակել Մուստաֆա Ադիբին եւ հանձնարարել է նրան կառավարություն ձեւավորել։ Վարչապետի պաշտոնում Ադիբի թեկնածությունն առաջարկել է  սուննի համայնքը։ Գերմանիայում Լիբանանի արդեն նախկին դեսպանը ստացել է 128 պատգամավորներից 90-ի աջակցությունը։

Լիբանանն առանց կառավարության էր մնացել օգոստոսի 10-ից՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից եւ տեխնոկրատ Հասան Դիաբիի գլխավորած կառավարության հրաժարականից հետո։

Երկուշաբթի երեկոյան՝ մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ, Լիբանանի մայրաքաղաք է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Երկօրյա այցի ընթացքում լիբանանյան քաղաքական գործիչների հետ նա քննարկելու է բարեփոխումներ անցկացնելու հարցը։ Ավելի վաղ Մակրոնը հատարարել էր, որ մենակ չի թողնի Լիբանանին, որտեղ կարող է կրկին քաղաքացիական պատերազմ բռնկվել՝ տարածաշրջանային ուժերի հակամարտության պատճառով։

Comment here