ԳլխավորԼուր

Մանդարիններից պատրաստված տոնածառ՝ Աբխազիայում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աբխազական դրամատիկական թատրոնի դիմացի հրապարակում հանդիսավորությամբ բացվել է մանդարիններից պատրաստված տոնածառը։

«Մանդարին» փառատոնի տնօրեն Սվետլանա Գաբունիայի խոսքով՝ հինգ մետրանոց կառույցի համար ավելի քան մեկուկես տոննա ցիտրուս է պահանջվել: Նախորդ համաշխարհային ռեկորդը 1,8 մետր էր, աբխազական տոնածառն այն գերազանցել է ավելի քան երեք մետրով:

«Մանդարին» փառատոնն առաջին անգամ կանցկացվի Աբխազիայում 2025 թվականի հունվարի 3-8-ը և կընդգրկի երկրի մի քանի շրջաններ:

Միջոցառման ծրագրում կան ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ, վարպետության դասեր, համերգներ, համտեսներ և օդապարիկ: