Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) հայտնել է, որ արդեն երկար ժամանակ վերականգնողական կլինիկայում է, որտեղ բուժում է անցնում ալկոհոլային կախվածությունից: Երգչուհին այդ մասին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցում։
«Ես հանգեցի այն բանին, որ դա կախվածություն է, գիտակցեցի դա, ընդունեցի և որոշեցի գործել, քանի որ դա իմ կյանքը չէ, իմ պատմությունը չէ, իմ խաղը չէ, ուստի ես երկար ժամանակ է, ինչ գտնվում եմ կլինիկայում», — դիմել է նա բաժանորդներին:
Մաքսիմն ավելացրել է, որ իրեն աջակցում են թիմը, երաժիշտներն ու ընտանիքը։
Հավելենք, որ այս տարվա մարտի կեսերին Սոչիում կայացած համերգի ժամանակ երգչուհու ինքնազգացողությունը վատացել էր, և նա ստիպված ընդհատել է ելույթը։