Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախի Մարտունի քաղաքը կրկին ռմբակոծվել է

Պատերազմ, խաղալիք

Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,-հայտնում է ԱԻ ՊԾ-ն։

Comment here