ԳլխավորԼուր

Մեսսին մնում է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ մնում է ակումբում:

«Ես դժգոհ էի, ցանկանում էի հեռանալ: Ինձ թույլ չտվեցին դա անել, դրա համար էլ մնում եմ ակումբում, որպեսզի չզբաղվեմ դատական քաշքշուկով», — Մեսսիի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, որ Մեսսի հայրը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ որդին տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի»։

Մեսսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2021-ին։

Comment here