ԳլխավորԼուր

Իրազեկման այց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի իրավական հարցերով օգնական Մանե Մարկոսյանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

Տեղեկությունը հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Այցելության նպատակն էր զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վարժարանի սաների իրազեկվածության բարձրացումը:

Հանդիպման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինծառայողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և ռազմական կրթության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: