ԳլխավորԼուր

Նորաձևության ցուցադրություն ՝ «Ազնավուր» քոլեջում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն-ցուցադրությունը։

Հանձնաժողովը դիտեց 8 ուսանողի (յուրաքանչյուրը՝ երեքական աշխատանք) 24 մոդելավորած հագուստ, որոնցից յուրաքանչյուրը, դասախոս Նարինե Գրիգորյանի ղեկավարությամբ, ամիսների ընթացքում անցնելով նախագծման, մոդելավորման ու արտադրման փուլ, մոդելների մատուցմամբ ներկայանալի ու էլ ավելի գրավիչ էին դարձել։

Մանրամասները՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արմեն Նազարյանի տեսանյութում։