ԳլխավորԼուր

Մարտական հենակետում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ հոկտեմբերի 28-ին մարտական հենակետում նռնակի պայթյունի և 4 զինծառայողի վիրվորվելու դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի  պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող:

Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Comment here