ԳլխավորԼուր

Կլինիկական օրդինատուրայի ծրագրով բժիշկները մարզային ԲԿ-ներում կաշխատեն ոչ թե 5, այլ 3 տարի

ԵՊԲՀ

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:

«Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն։

Նշանակումներ կատարելիս նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ

Ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ. հասցե: david.hovsepyan@moh.am:

2020-2021թթ. ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը.

1. Լաբորատոր ախտորոշում

2. Ընդհանուր վիրաբուժություն

3. Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

4. Ակնաբանություն

5. Մանկաբարձություն և գինեկոլոգիա

6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն

7. Նյարդաբանություն

8. Ընտանեկան բժշկություն

9. Հոգեբուժություն

10. Մանկական հոգեբուժություն

11. Մանկաբուժություն

12. Նեոնատոլոգիա

13. Ներքին հիվանդություններ

14. Վարակիչ հիվանդություններ

15. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

16. Ճառագայթային ախտորոշում

17. Սրտաբանություն

18. Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)

19. Շտապ և անհետաձգելի բժշկություն

20. Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

21. Համաճարակաբանություն

22. Դատաբժշկական փորձաքննություն:

Comment here