ԳլխավորԼուր

Օքսֆորդի համալսարանը հայտնել է՝ որն է տարվա բառը

Աղջիկը հեռախոսով ու ականջակալներով

2024 թ. տարվա բառ է ընտրվել «ուղեղի փտում»-ը (brain rot), այսօր հայտնել է Oxford University Press-ը։ Հանրային քվեարկությանը մասնակցել է ավելի քան 37 հազար մարդ։

«Ուղեղի փտումը» կամ «ուղեղի քայքայումը» մարդու հոգեբանական կամ մտավոր վիճակի վատթարացումն է՝ անիմաստ տեղեկատվության չափազանց մեծ սպառման արդյունքում, վերջին տարիներին՝ հատկապես սոցցանցերի անորակ բովանդակություն սպառելու պատճառով։

2023-2024 թվականներին տերմինի օգտագործման հաճախականությունն աճել է 230% -ով ։

Oxford Languages-ի նախագահ Կասպեր Գրատվոլը, մեկնաբանելով 2024 թվականի արտահայտության ընտրությունը, ասել է, որ այն վկայում է երիտասարդ սերունդների կողմից իրենց ժառանգած սոցիալական մեդիայի վնասակար ազդեցության մասին:

Նա հետաքրքիր է համարում այն, որ «ուղեղի քայքայում» տերմինը ընդունվել է Zet և Alpha սերունդների կողմից, այն սերունդների, որոնք հենց իրենք են հիմնականում պատասխանատու թվային բովանդակության ստեղծման ու սպառման համար։

Տարվա բառ հավակնող այլ բառերի shortlist-ում էին՝ համեստ, դինամիկ գնագոյացում, գիտելիք, ռոմանտիկա, անփույթ (վերջինս վերաբերում է գեղարվեստական, գրական կամ այլ բովանդակությանը, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով, տարածվում է ինտերնետում և բնութագրվում է որպես ցածրորակ, ոչ հավաստի կամ ոչ ճշգրիտ)։