Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ի անմահացած ուսանողները՝ իրենց կյանքով մեր կյանքի համար

Ֆիզկուլտինստիտուտ, զոհված ուսանողներ

«Իրենց կյանքով մեր կյանքի համար․․.

Հայրենիքի պաշտպանության ծանրագույն մարտերում նրանք հերոսացան, թիկունք դարձան իրենց կյանքի գնով։

Խորապես ցավում ենք և վշտակցում ՀՖԿՍՊԻ բոլոր անմահացած հերոսների հարազատներին և ընկերներին։

Հավերժ փառք ձեզ, տղերք։ Խաղաղության և լույսերի մեջ մնաք, անմահ հերոսներ․․․»,-այսպիսի գրառում է կատարվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի ֆեյսբուքյան էջում ու հրապարակվել բուհի՝ Արցախյան պատերազմում զոհված ուսանողների անուններ։

Չոբանյան Արեն Ավագի (աթլետիկա 1-ին կուրս), Քոչինյան Մհեր Մարատի (ծանրամարտ 1-ին կուրս), Սարգսյան Վազգեն Մկրտչի (փրկ․ գործ 1-ին կուրս), Ամալյան Վարդան Դավիթի (բռնցքամարտ 1-ին կուրս), Բաբաջանյան Գևորգ Դավթի (ազատ ոճի ըմբշ․ 1-ին կուրս) (լուսանկարներում՝ վերեւից ներքեւ)։

Comment here