ԳլխավորԼուր

Ահազանգ «Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:

Ավելի վաղ ահազանգ էր ստացվել «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքի վերաբերյալ։

***

Ժ. 19.18. Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: