ԳլխավորԼուրՇոուբիզնես

Քանյե Ուեսթը համերգի ժամանակ ծնկաչոք խնդրել է Քարդաշյանին վերադառնալ իր մոտ

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն այս օրերին ներկայացնում է իր նոր «Donda» ալբոմը՝ համերգների շարքով, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ատլանտայի մարզադաշտում տեղի ունեցած համերգին, որին, ի դեպ, ներկա են եղել նաև նրա նախկին կինը` ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, նրանց զավակները՝ Նորթն ու Փսալմը, և Քիմի քույրը՝ Քլոեն, Քանյեն երգել է Love Unconditionally («Սեր առանց նախապայմանների») երգը։

«Ժամանակն ու տարածությունը ճոխություն են, բայց դու եկել ես այստեղ ու ցույց տվել, որ դեռ ինձ սիրում ես։ Դու վերջին շրջանում երջանիկ չէիր իմ պահվածքով», — ասվում է Քանյեի երգի մեջ։

Ռեփերն այս երգը կատարելիս նաև ծնկի է եկել․

«Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձիր ինձ մոտ»:

Քիմը դեռևս հրապարակավ չի արձագանքել նախկին ամուսնու այս սիրառատ ժեստին։ Հայտնի է, որ մեգաաստղը լուրջ տարաձայնություններ չի ունեցել Քանյեի հետ։

Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Քիմն ասել է, որ պարզապես հոգնել է իր ամուսնու հետ տարբեր նահանգներում ապրելու մտքից, ինչպես նաև ուզում է` իր կողքին այնպիսի տղամարդ լինի, որի հետ նրանք կարող են շատ ավելի շատ առօրեական գործեր կիսել՝ մարզվել, աշխատել։ Քանյեի հետ դա չէր ստացվում։

Քիմ Քարդաշյանն ապահարզանի համար դիմել է այս տարվա փետրվարի կեսերին։ Բաժանման պատճառը նա անվանել է «անհաղթահարելի տարաձայնությունները»։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014-ի մայիսին։ Աստղերն ունեն 4 երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Պսալման։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Comment here