ԳլխավորԼուր

Քիմ Քարդաշյանը «Ինստագրամի» 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ «Ինստագրամի» 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա հրապարակել է լուսանկար՝ խորհրդանշական կերպով այն նմանեցնելով Հայաստանի եռագույն դրոշին. կարմրահեր Քարդաշյանը հագել է ծիրանագույն հագուստ՝ նկատելով միայն կապույտի բացակայությունը:

Քարդաշյանը գրել է. «Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ցանկանում եմ կրկին կիսվել գրառմամբ, որպեսզի բոլորդ կարողանաք աջակցել»,-նշել է հեռուստաաստղը՝ ներկայացնելով հուլիսի 16-ին արված գրառումը, որում շեշտում է՝ չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի` համաշխարհային զինադադարի կոչը և հարձակվել է Հայաստանի վրա:

Comment here