Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է Շուշումու Կիտագավային (Ճապոնիա), Ռիչարդ Ռոբսոնին (Ավստրալիա) և Օմար Յաղիին (ԱՄՆ)՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նոբելյան հանձնաժողովը։
«Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստեղծել են մոլեկուլային միացություններ՝ մեծ տարածություններով, որոնց միջով կարող են հոսել գազերը և այլ քիմիական միացություններ: Այս կառուցվածքները՝ մետաղաօրգանական կաղապարները, կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազ կլանելու, թունավոր գազեր պահելու կամ քիմիական ռեակցիաներ կատալիզացնելու համար», — նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



