ԳլխավորԼուր

«Այբ»-ի աշակերտները՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող

«Այբ»-ի աշակերտները Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում

Մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը, որին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը մասնակցեց 3 նախագծով: Հաղթող նախագծերից է «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի» նախագիծը, որով էլ «Այբ»-ի աշակերտները կմասնակցեն մայիսի 14-19-ը ԱՄՆ-ում կայանալիք Regeneron “International Science and Engineering Fair (ISEF)” – 2023 միջազգային փառատոնին:

Քիմիա անվանակարգում մրցանակային տեղ են զբաղեցրել նաև «Կանաչ քիմիա» ակումբի «Փաուրեֆիլ» և «Ռենեմասկ» նախագծերը: Ակումբի ղեկավարներն են Լիլիթ Համբարձումյանը և Լևոն Սարգսյանը:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում: