ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում անցկացվում է քիմիայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, տեղեկանում ենք ysu.am-ից։
ՀՀ քիմիայի առարկայի հանրապետական օլիմպիադան անցկացվում է երկու օրով: Օլիմպիադայի այս փուլին մասնակցում է հանրապետության տարբեր դպրոցների 90 աշակերտ:
Աշակերտներն այս օլիմպիադայի ընթացքում մասնակցում են երկու փուլի՝ տեսական և փորձնական:
Տեսական փուլի ժամանակ աշակերտներին տրվում են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում պետք է իրականացնեն պահանջվող քիմիական փորձերը:
Արդյունքները կամփոփվեն վաղը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։