Հունիսի 11-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։
«Ռուսաց լեզու»
Հայտագրվել է 259, մասնակցել է 250 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 129, երկրորդ փուլում՝ 279, 2024-ի առաջին փուլում՝ 141)
Միջին միավորն է 9,57 (2023-ի առաջին փուլում՝ 9,72, երկրորդ փուլում՝ 10,34, 2024-ի առաջին փուլում՝ 10,29)
7.5-ից ցածր միավոր ստացածներ 82 մարդ կամ 32,8 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 38 կամ 29,5 տոկոս, երկրորդ փուլում՝ 59 կամ 21,2 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 38 կամ 26,95 տոկոս)
18-20 միավոր են ստացել 3 մարդ կամ 1,2 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 2 կամ 1,6 տոկոս, երկրորդ փուլում՝ 3 կամ 1,1 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 3 կամ 2,1 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 3, 19-19.75՝ 0, 20՝ 0 դիմորդ։
«Քիմիա»
Հայտագրվել է 1176, մասնակցել է 1124 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 718, երկրորդ փուլում՝ 1124, 2024-ի առաջին փուլում՝ 1034)
Միջին միավորն է 11,14 (2023-ի առաջին փուլում՝ 10,06, երկրորդ փուլում՝ 11,48, 2024-ի առաջին փուլում՝ 10,46)
7.5-ից ցածր միավոր ստացածներ 321 մարդ կամ 28,6 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 266 կամ 37,0 տոկոս, երկրորդ փուլում՝ 300 կամ 26,7 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 345 կամ 33,4 տոկոս)
18-20 միավոր են ստացել 133 մարդ կամ 11,8 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 53 կամ 7,4 տոկոս, երկրորդ փուլում՝ 160 կամ 14,2 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 121 կամ 11,7 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 79, 19-19.75՝ 47, 20՝ 7 դիմորդ։
Հունիսի 11-ի գնահատականները հրապարակվել են հունիսի 16-ին, բողոքարկման օրը 17-ն էր: Դիմումները քննարկվելու են բողոքարկման հանձնաժողովի նիստում, այս փուլի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները անցկացվում են հունիսի 11-ից 28-ը։