ԳլխավորԼուր

QR ուղետոմսի ժամկետը կդառնա 7 օր` 1 ամսվա փոխարեն. Երևանի քաղաքապետարան

Գերմանական ՄԱՆ ավտոբուսներ

Երևանում տրանսպորտի QR տոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի` սահմանվելով 7 օր»,– ասված է հաղորդագրությունում։

Քաղաքապետարանը նշում է, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։
Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։

Հիշեցնենք` Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:

Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։