ԳլխավորԼուր

«Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են». նախարարը՝ Հախվերդյանին

Ռուբեն Հախվերդյան

Հանրահայտ և սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը: Այս առիթով արվեստագետին դեկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնու են ԿԳՄՍՆ-ից։

Շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է.

«Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար»:

Նախարարն արվեստագետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական բեղուն գործունեություն և լեփ-լեցուն դահլիճներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններին և համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews