ԳլխավորԼուր

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշին. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին, ժամը 01:00-02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով՝ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին հաղորդություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Comment here