Հունվարի 24-ին մեկնարկել էին 2026թ. միասնական քննությունների առաջին փուլը։ Այդ օրը դիմորդները միասնական քննություն էին հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Առատ տեղումների ու ձնաբքի հետևանքով փակված ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից 40 դիմորդներ չէին կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ մասնակցելու քննությանը։ Այդ 40 դիմորդը քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն» առարկայից այսօր:
Քննությունը մեկնարկելու է 11.30-ին, տևելու է 3 ժամ։ Քննության ավարտից մի քանի ժամ անց ԳԹԿ կայքում կտեղադրվեն քննության թեստերն ու ճիշտ պատասխանները։
Հիշեցնենք, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտվել է փետրվարի 8-ին։ Սակայն մարտի 1-ին կազմակերպվելու է «Անգլերեն» առարկայի միասնական քննություն, քանի որ հունվարի 31-ին կազմակերպված միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել էր տեխնիկական խոտան: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել մարտի 1-ի քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



