Գեղարքունիքի Սոթք վարչական շրջանն այս տարի ունի 15 առաջին դասարանցի, ֆեյսբուքյան էջում գրել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիները, բոլոր առաջին դասարանցիների պես, այս առավոտ ծաղիկներով գնացել են դպրոց, կայացել է նախապես ծրագրած միջոցառումը։
Բարի երթ ձեզ սիրելի դպրոցականներ և խաղաղություն մեր երկրին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի զոհեր։