ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Սուսերամարտ

Փետրվարի 1-2-ը Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է ավելի քան 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Տղաները պայքարել են խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր մրցաձևերում, իսկ աղջիկները՝ խոցասուսերում և ճկասուսերում:

Ըստ մրցաձևերի մեդալակիր են դարձել.

Տղաներ

Խոցասուսեր

1. Աշոտ Խալաթյան
2. Գրիգոր Մնացականյան
3. Գագիկ Դավթյան և Հովհաննես Մուրադյան

Ճկասուսեր

1. Գրիգոր Պապոյան
2. Էրիկ Կարապետյան
3. Համլետ Մխոյան և Սարգիս Բալյան

Թրասուսեր

1. Արմեն Խալաչյան
2. Կարեն Հակոբյան
3. Վահան Նազարեթյան և Տիգրան Չթեյան

Աղջիկներ

Խոցասուսեր

1. Անահիտ Նավասարդյան
2. Անի Դավթյան
3. Օվսաննա Հարությունյան և Նանե Ժամհարյան

Ճկասուսեր

1. Աիդա Ալոյան
2. Անի Սիմոնյան
3. Ինեսա Հովհաննիսյան և Միլենա Եսայան

Առաջնության գլխավոր մրցավար Ալիկ Նավասարդյանի խոսքով՝ մրցումների մակարդակը սպասվածից բարձր է եղել. «Առաջնությունը ցույց տվեց, որ խոստումնալից մարզիկները բավականին շատ են, ինչն անչափ ուրախալի է: Անկեղծ ասած, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տևական դադարը հաշվի առնելով՝ սպասելիքները մեծ չէին, սակայն և՛ մասնակիցների թիվն էր ուրախացնող, և՛ մակարդակը»:

Նշենք, որ առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը, որն առաջիկայում կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ պատրաստվելով ապրիլին Եգիպտոսում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Comment here