ԳլխավորԼուր

Սյունիքի «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում

Ձյուն, ճանապարհ

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են»,- ասված է հաղորդագրությունում։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում առաջին ձյունը տեղաց Շիրակի մարզում, այնուհետև Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհահատվածին և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին։