ԳլխավորԼուր

«Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

«Տաշիր պիցցա»

«Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն, հայտնում են «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցից։

Նշենք, որ պիցերիաների կետերից երեկ քաղաքացիներն օգտվել էին ու թունավորվել։

««Տաշիր պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ «Տաշիր պիցցա» պիցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի։

Comment here