ԳլխավորԼուր

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի  հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:

«Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար հրետակոծում է հայկական դիրքերն ու բնակավայրեը Տավուշի մարզի ուղղությամբ։

Comment here