Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն։
Թե խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա։
Բայց երբ սիրտս, սի′րտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՜վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ…
Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտություն՝ Լեւոն Սեւանի
Կատարում է Լեւոն Սեւանը
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։