Առաջիկայում թմրամիջոցների դեմ պայքարն ավելի մեծ թափ կստանա. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Խոսքը վերաբերում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը. ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ԱԺ-ում և այլ պետական հիմնարկներում կիրականացվեն թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ պատահականության սկզբունքով ստիպված կլինեն թեստավորվել։ Սա նույնպես կբերի կանխարգելման, այսինքն՝ քաղաքացին, ինչու չէ՝ պատգամավորը, այլ պաշտոնյա կամ ուսհաստատությունում սովորող աշակերտը կամ ուսանողը պետք է իմանա, որ պատահականության սկզբունքով կարող է ընտրվել»,-ասաց նա։
Ըստ Սարգսյանի, այդ դեպքում մեր քաղաքացիները կմտածեն՝ արժե՞ օգտագործել թմրամիջոց, թե՞ ոչ։
Նա նաև մի քանի տվյալներ ներկայացրեց՝ 2023 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրամիջոցների հետ կապված 5070 դեպք։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2266 դեպք։ 2023 թվականին ավելի քան 2800 դեպք կապված է եղել թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ։
«Հաշվի առնելով թմրամիջոցների շրջանառության վտանգը՝ անհրաժեշտ է խստացնել պետության mրեաիրավական արձագանքը մի շարք հանցագործությունների դեպքում։
Այն պետք է համապատասխանի հանրային վտանգի մակարդակին», — ասաց Սարգսյանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews