ԳլխավորԼուր

Տյառնընդառաջ. ե՞րբ են նորապսակները թռչում խարույկի վրայով

Տյառնընդառաջ, Տըրընդեզ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:

Օրը նշվում է Քրիստոսի ծննդյան օրվանից 40 օր հետո և համարվում է անշարժ տոն: Տարածված է նաեւ Տըրընդեզ անվանումը։

Ըստ Աստվածաշնչի՝ Մարիամը քառասուն օրական Հիսուսին տարել է տաճար՝ Աստծուն ընծայելու: Այնտեղ Սիմեոն անունով մի ծերունի, ում Սուրբ հոգուց հրամայված էր, որ չմահանար մինչև չտեսներ Իսրայելի փրկչին՝ առաջնորդվելով Աստծո հրամանով, ճանաչել և ընդառաջ է գնացել մանուկ Հիսուսին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Փետրվարի 13-ին եկեղեցում ժամերգությունից հետո արվում է Տյառնընդառաջի նախատոնակը՝ նորապսակների համար խարույկ է վառվում, որի վրայով նրանք թռչում են:

Փետրվարի 14-ին մատուցվում է տոնական պատարագ, ինչից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ։

Խարույկ վառելու արարողության ծեսը պահպանվել է նախաքրիստոնեական շրջանից:

Comment here