ԳլխավորԼուր

Երևանում ծառի ճյուղն ընկել է 4 ավտոմեքենայի վրա

Հունիսի 8-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ծառի ճյուղն ընկել է կայանած «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Ա․), «Skoda» (վարորդ՝ Գ․ Մ․), «Mitsubishi» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա։

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառի ճյուղերը։