ԳլխավորԼուր

Հայտնի է դարձել 2021 թվականի լավագույն ավտոմեքենան

World Car Awards-ի ժյուրին Volkswagen-ի ID.4 էլեկտրական հեթչբեկը նշել Է որպես 2021 թվականի լավագույն ավտոմոբիլ: Քվեարկության արդյունքները հրապարակվել են մրցույթի կայքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Volkswagen-ի հիմնական մրցակիցները Toyota Yaris-ը եւ Honda E Էլեկտրամոբիլներն էին: Հաղթողը հավաքել Է 798 միավոր, իսկ նրա մրցակիցները՝ 732 եւ 742 միավոր:

Այդուհանդերձ, Honda E-ն ստացել Է «Լավագույն քաղաքային ավտոմոբիլ 2021» տիտղոսը: Porsche 911 Turbo-ն ճանաչվել Է «ամենաարդյունավետը», իսկ Mercedes-Benz S-Class-ը՝ «ամենաշքեղը»: Դիզայնի համար պարգեւը բաժին Է ընկել Land Rover Defender-ին:

2020 թվականին, World Car Awards-ի վարկածով, լավագույն ավտոմեքենա էր ճանաչվել Kia Telluride-ն։

Comment here