ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նոր պաշտոն է ստացել

Վահրամ Դումանյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Դումանյանը նոր պաշտոն է ստացել։

«Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Դումանյանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ ԿԳՄՍ նախարար է նշանակվել փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։