ԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով

Վանաձորի պետական համալսարան, ՎՊՀ

Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկը Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։

Comment here