ԳլխավորԿրթություն

Վանաձորի պետական համալսարանում ավարտվեց ներբուհական քննությունների շրջանը

ՎՊՀ դիմորդները 2020-21 ուստարվա ընդունելության համար հանձնեցին ներբուհական 3 քննություն՝ «Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն», «ՆԵՍԿ և երգ» և «Գծանկար», տեղեկանում ենք համալսարանի կայքից։

Հուլիսի 2-3-ը «Կենտրոն» համալիր և աթլետիկայի մարզադպրոցներում կայացել են ներբուհական քննություններ ընդհանուր ֆիզիկական պատրաստությունից: Նախապես բոլոր չափորոշիչներն ուղարկվել են դիմորդներին, տեղադրվել համալսարանի տեղեկատվական անկյունում և ՎՊՀ պաշտոնական կայքէջում: ԸՖՊ-ից հուլիսի 2-ին ու 3-ին դիմորդները հանձնել են համապատասխանաբար 3 և 4 նորմատիվ:

Քննական հանձնաժողովներում ընդգրկվել են անդամներ տարբեր ոլորտների մասնագետներից: Ներբուհական քննությունների թափանցիկ անցկացման նպատակով այս տարի քննության ողջ ընթացքը տեսանկարահանվել է: Ցանկացած անհամաձայնության դեպքում դիմորդը հնարավորություն է ունեցել հետևելու տեսանկարահանված նյութին: Այս ձևաչափը դրական է գնահատվել շատ ծնողների կողմից:

ՎՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մարիա Բրուտյանի հավաստմամբ՝ պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներկա են եղել բժիշկներ և ոստիկանության աշխատակիցներ, դիմորդները ջերմաչափվել են:

Հուլիսի 6-ին Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում կայացել է ներբուհական 2-րդ քննությունը՝ «ՆԵՍԿ և երգ»: Դիմորդներին առաջարկվել է ներկա գտնվել բոլոր ելույթներին, սական նրանք հրաժարվել են: Մ. Բրուտյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովն արել է առավելագույնը՝ բաց և թափանցիկ քննություն կազմակերպելու համար: Բողոքարկումներ չեն եղել:

Հուլիսի 8-ին ՎՊՀ-ում կայացել է քննություն գծանկարից, որը ևս տեսանկարահանվել է՝ ապահովելու համար թափանցիկությունն ու օբյեկտիվ ընթացքը:

 

Comment here