ԳլխավորԼուր

Փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը

Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը

Լոռիում մասնակիորեն փլուզվել է 13–րդ դարի Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ «Պահպանության ծառայությունը» միջոցներ է ձեռնարկում` փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։

Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։

Վանքից մոտ 0,5 կմ հեռավորության վրա է գտնվում Սեդվու ամրոցը, որը ներկայումս ավերակ է։ Եռահարկ աշտարակաձեւ կառույցը համեմատաբար լավ վիճակում էր։