Ամերիկյան զինված ուժերի «Դելտա ֆորս» էլիտար հատուկ ստորաբաժանման մարտիկները առևանգել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը այս գիշեր ԱՄՆ-ի կողմից Կարակասին հասցված օդային հարվածներից հետո։
Նա քրեական մեղադրանքներով կկանգնի ամերիկյան դատարանի առջև: Այս մասին հայտնել է սենատոր Մայք Լին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:
Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ն կրկնապատկել էր Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության համար անհրաժեշտ տեղեկատվության դիմաց վարձատրությունը. այդ գումարը կազմել է 50 մլն դոլար: ԱՄՆ-ն Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում է «թմրաահաբեկչության» մեջ:
Վենեսուելան առժամանակ կղեկավարի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։
Նա փոխնախագահի պաշտոնում է 2018 թվականից, մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի հաղորդակցության և տեղեկատվության հարցերով նախարարի (2013-2014 թթ.) և արտաքին գործերի նախարարի (2014-2017 թթ.) պաշտոնները:
Ռոդրիգեսը բազմիցս քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը և հայտարարել, որ Վաշինգտոնը ցանկանում է ապօրինի տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին:
Կարակասը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ 2019 թվականին, երբ Վաշինգտոնը հրաժարվեց ճանաչել ընտրություններում Մադուրոյի հաղթանակը: ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ մասնավորապես կիրառելով նավթային էմբարգո։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



