ԳլխավորՀայաստանս

Արթուր Ալեքսանյանը եւ Արմեն Նազարյանը՝ աշխարհի լավագույն ըմբիշների շարքում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2010-ական թվականների լավագույն ըմբիշների ցանկը: Լավագույնների թվում է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որն այս ընթացքում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները՝ դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի հնգակի և Աշխարհի եռակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն:

Ավելի վաղ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր 2000-ականների լավագույն ըմբիշներին:

Նրանց թվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի վեցակի և Աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը:

Comment here