ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Փնտրում ենք առաջնորդներ» արշավ-մրցանակաբաշխությունը

Արաբական Միացյալ Էմիրությունների «Զայեդի կայունության մրցանակ» նախաձեռնությունն սկսել է «Փնտրում ենք առաջնորդներ» խորագրով արշավ-մրցանակաբաշխություն, որի շրջանակներում մասնակիցները պետք է նորարարական լուծումներ և կրթական ծրագրեր ներկայացնեն առողջապահության, սննդի, ջրի և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ուսումնական հաստատությունները և նորարարական կրթական կենտրոնները՝ մինչև 2020 թ․ մայիսի 20-ն իրենց վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկելով info@zayedsustainabilityprize.com էլ․ հասցեով։

Մրցանակաբաշխության և արշավի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել «Զայեդի կայունության մրցանակ» նախաձեռնության պաշտոնական կայքէջում։

Comment here