ԳլխավորԼուր

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է կանոնավոր ավիաչվերթների ցանկը

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթները:

«Aeroflot Russian Airlines»-ը Մոսկվա-Երեւան-Մոսկվա երթուղով չվերթներն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաեւ կիրակի օրերին:

Air France-ը Փարիզ-Երեւան-Փարիզ երթուղով չվերթներն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:

Austrian Airlines-ը Վիեննա-Երեւան-Վիեննա երթուղով չվերթներն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաեւ ուրբաթ օրերին:

Belavia -ի Մինսկ-Երեւան-Մինսկ երթուղով չվերթներն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երեւան-Դուբայ երթուղով չվերթներն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երեւան-Բեյրութ երթուղով չվերթներն իրականացվում են շաբաթ օրերին։

Qatar Airways-ը Դոհա-Երեւան-Դոհա երթուղով չվերթներն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

Sky Up-ը Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղով չվերթներն իրականացնում է երկուշաբթի եւ ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղով չվերթներն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին:

Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթները, որոնք կիրականացվեն հինգշաբթի եւ կիրակի օրերին:

AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ չվերթները, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երեւան-Թեհրան-Երեւան երթուղով չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից եւ կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:

Air Arabia -ի Շարժա-Երեւան-Շարժա երթուղով չվերթները կվերսկսեն հոկտեմբերի 11-ից եւ կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին։

Comment here