ԳլխավորԼուր

«Խնձորի այգին» ներկայացումը՝ Զորյանի խնձորի այգում

Խնձորի այգին, ներկայացում

Օրերս Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։

Բեմադրության հեղինակը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։

Մարտին ապոր դերը մարմնավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ Նունուֆարի դերում թատրոնի առաջատար դերասանուհիներից Արմինե Վերմիշյանն է։

Ներկայացման մտահղացումը ծնվել է շատ պատահական, երբ Վահե Շահվերդյանն ու թատրոնի գրական մասի վարիչ Սամվել Խալաթյանը հարմար տեղ էին փնտրում «Մի ֆունտ սիրտ» ներկայացման համար, որի պրեմիերան կայացավ «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 8-ին։ Զորյանի այգին տեսնելով՝ ծնվում է գաղափարը՝ հանդիսատեսին մատուցել գրողի ստեղծագործությունն իր իսկ այգում։

Համապատասխան թույլտվություններ ստանալով համայնքապետարանից և թանգարանի տնօրինությունից, ստեղծագործական խումբն սկսում է աշխատանքները, իսկ արդյունքում մենք ունենք հետաքրքիր լուծումներով ներկայացում, որն արժե դիտել։

Ի դեպ, պրեմիերայի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ օգոստոսից։

Comment here