ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ ԱրՊՀ ուսանողների համար` Հունգարիայում սովորելու նպատակով

Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ  համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը:

Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

• Երաշխավորագիր եկեղեցուց (ցանկալի է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից)
• Մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված)
• Լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ)
• Բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրամադրված կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021թ. օգոստոսի 1-ը)
• Բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն)
• Անձնագիր (կամ նույնականացման քարտ)

Ցանկացողները կարող են դիմել մինչև ս.թ. հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին:

Comment here