ԳլխավորԼուր

Առաջին կուրսի ուսանողները՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

«Այսօր մեր առաջին կուրսի ուսանողները եկել էին համալսարան։ Նրանք ծանոթացան Ժուռնալիստիկայի ֆակուլտետին, դասերի անցկացման կարգին, դասացուցակին»։ Այս մասին նշված է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջում։

Նորեկները լսել են դեկան Նաղաշ Մարտիրոսյանի և «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի մեկնաբան, ֆակուլտետի դասախոս Քրիստինե Ալագուլյանի շնորհավորական խոսքերը, կուրսղեկ Ա. Մենեմշյանի աջակցությամբ քննարկել են կազմակերպչական հարցեր:

Ապա առաջին կուրսեցիները ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ շրջել են մասնաշենքերով, ծանոթացել լսարաններին։ Հանդիպումն ավարտվել է երաժշտական կատարմամբ:

Comment here