ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակ՝ Ինդոնեզիայում սովորելու համար

Համալսարան Ջակարտայում (Ինդոնեզիա)

Ինդոնեզիայի կառավարությունը 2026-2027 ակադեմիական տարվա համար տրամադրում է Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակ (KNB), հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Այն նախատեսված է զարգացող երկրներից ժամանող օտարերկրյա ուսանողների համար՝ շարունակելու իրենց կրթությունը Ջակարտայի պետական համալսարանում:

Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2026 թ. մարտի 31-ը (էլ.փոստ՝ ku.international@unj.ac.id):

Մանրամասն տեղեկություն հնարավոր է ստանալ https://unj.ac.id/international/scholarship/ և https://knb.kemdiktisaintek.go.id/ կայքերից:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews