ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մեքսիկայում կրթաթոշակային ծրագրի մասնակցելու հնարավորություն

Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությանը կից Միջազգային համագործակցության զարգացման գործակալությունը հայտարարել է 2023 թ․ օտարերկրացիների համար գերազանցության կրթաթոշակների նոր ծրագրի մեկնարկի մասին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Դիմումները պետք է ներկայացվեն իսպաներենով: Այլ լեզվով ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն նաև իսպաներեն թարգմանությամբ և ստորագրված դիմողի կողմից:

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ հուլիսի 21-ը։

Հնարավոր դիմումատուներից պահանջվող մասնագիտական հմտությունների, փաստաթղթերի, լոգիստիկ և ֆինանսական հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը ներկայացված է /նաև անգլերենով/ հետևյալ հղումով՝ http://bit.ly/1rN8aOO։