Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանը հայտարարում է Ca’ Foscari Honours Scholarships կրթաթոշակային ծրագրի մասին՝ նախատեսված բուհերի բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։ Հրավիրում ենք ուսանողներին օգտվել այս հնարավորությունից և շարունակել ուսումը միջազգային ակադեմիական միջավայրում՝ զարգացնելով իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները։
Դասավանդումը իրականացվում է ինչպես իտալերենով, այնպես էլ անգլերենով։
Կրթաթոշակներ
- 8 կրթաթոշակ բակալավրիատի ուսանողների համար- €10,000 տարեկան (տրամադրվում է առավելագույնը 3 տարի ժամկետով)
- 20 կրթաթոշակ մագիստրատուրայի ուսանողների համար- €10,000 տարեկան (տրամադրվում է առավելագույնը 2 տարի ժամկետով)
Կրթաթոշակները շնորհվում են բացառապես ակադեմիական առաջադիմության (merit-based) հիման վրա։
Ծրագրի մանրամասն նկարագրությունը, դիմելու կարգը և պաշտոնական հայտարարությունը` համալսարանի կայքում։



