ԼուրԿրթություն

«Քվանտ» վարժարանն անգլերենով կրթություն կազմակերպելու թույլտվություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում թույլատրել է «Քվանտ» վարժարանին 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:

Այս որոշմամբ կկարգավորվեն Սփյուռքից Հայաստան վերադարձած և հայերենին բավարար չափով չտիրապետող հայ երիտասարդների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կրթությանն առնչվող խնդիրները:

Comment here