Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները, ինչպես նաև նկատի ունենալով 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործընթացի մեկնարկային ժամկետները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
✅ Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի բակալավրի առկա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել ս/թ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ էլեկտրոնային և թղթային տարբերակներով.
➡️ա) Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:
➡️բ) Թղթային տարբերակը՝ համալսարանում՝ հասցեն՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
✅անձնագրի պատճենը,
✅ակադեմիական տեղեկանքը,
✅զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
✅հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:
ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն ☎️(0312) 2-77-70
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։